Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 71-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2019 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝
եկամուտների գծով` 304659.2 հազար դրամ
ծախսերի գծով՝ 346463.6 հազար դրամ
դեֆիցիտը (պակասուրդը)՝ 41804.4 հազար դրամ
1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1,
2)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ հատված 2 ,
3)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հատված 3 ,
4)համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը(պակասուրդը)՝ հատված 4,
5)համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆիանասավորման աղբյուրները՝ հատված 5,
6)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:»
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: