Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 360-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2020 թվականի N 360-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի` որոշում եմ.

1.Ռոզաննա Սերգեյի Մելիքյանի (ծնված՝ 1960 թվականի հոկտեմբերի 09-ին) կողմից Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոցի ձախակողմյան մասում Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 0.01644 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-003-0032-0027) ինքնակամ կառուցված հասարակական նպատակային նշանակության 18.23 քմ ներքին (21.28 քմ արտաքին) մակերեսով օժանդակ շինությունն ու 23.5 քմ ներքին (24.3 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը ճանաչել Բյուրեղավան համայնքի սեփականությունը:

2.18.23 քմ ներքին (21.28 քմ արտաքին) մակերեսով օժանդակ շինությունն ու 23.5 քմ ներքին (24.3 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական և կատարել պետական գրանցում՝ ըստ սույն որոշման անբաժանելի մաս կազմող «ԵՐԻՑՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված օժանդակ շինության, ավտոտնակի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի:

3.Օժանդակ շինությանը, ավտոտնակին և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց 9/37:

4. Օժանդակ շինությունն ու ավտոտնակը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի էական խախտումներով, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ, նրաց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

5.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(94.21 Կբ) Որոշում N 360-Ա
(521.39 Կբ) Հաստատված հատակագիծ 28.10.2020թ.
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝ N 376-Ա 26.11.2020
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner