Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԻԼՎԱ ՄՈՒԿՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերի՝ ավագանին որոշում է.

1.«Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանակոչել ֆրանսիահայ նշանավոր երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի անվամբ՝  «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային  ոչ առևտրային կազմակերպություն:

2.Հանձնարարել «Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ օրենքով սահմանված կարգով  և  ժամկետներում կատարել սույն որոշումից բխող գործառույթներ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(160.35 Կբ) Ampopatert
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

2018թվականի հոկտեմբերի 08-ին, ժամը 17:00-ին Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում՝ Բյուրեղավանի համայնքապետարանի թիվ 1 վարչական շենքում, տեղի ունեցավ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ  առաջարկությունների նախնական քննարկման համար ստեղծված գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստ, որին մասնակցում էին նախագահ Վահրամ Ապրեսյանը, անդամներ Սլավիկ Հարությունյանը, Գեորգի Աղաջանյանը, «Բյուրեղավանի արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն Նարինե Զաքարյանը, փոխտնօրեն Սիլվա Մուկոյանը, Հանձնաժողովի աշխատանքներին աջակցող համայնքապետարանի  աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Զարուհի Ապրեսյանը:

Նիստը վարում էր  Հանձնաժողովի նախագահ Վահրամ Ապրեսյանը:

Օրակարգում՝

1.«Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու մասին,

2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու  2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
 
Օրակարգի 1-ին հարցի շուրջ Սիլվա Մուկոյանը ներկայացրեց, որ համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշվել է «Բյուրեղավանի արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ը անվանակոչել ֆրանսիահայ նշանավոր երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի անվամբ՝ «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրն այն եզակի հայերից է, որ  մեծ պատիվ է դպրոցը նրա անունով անվանակոչելը: Արվեստի դպրոցն էլ իր հերթին, իր աշխատանքով վաստակել է կրելու աշխարհահռչակ հայի անունը: 

Օրակարգի 2-ին հարցի շուրջ Նարինե Զաքարյանն ասաց, որ դպրոցում բացվել է փողային բաժին և անհրաժեշտություն է առաջացել ընդունել նոր դասատու: Հաստիքացուցակում փոփոխություն  կատարելու կարիք կա: 


Որոշվեց՝

  1. հավանություն տալ «Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագծին և ներկայացնել ավագանու նիստին,

  2. հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին և ներկայացնել ավագանու նիստին:

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner