Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 138-րդ և 139-րդ կետերի, հիմք ընդունելով չափագրման հատակագծերն ու Ավագ Աշոտի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Ավագ Աշոտի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Վազգեն Սարգսյան փողոց 34/76 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-003-0037-0055, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024XQQXSV) կառուցված 3 (երեք) հարկանի հասարակական սպասարկման շինության համար տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն, N 07 ավարտական ակտը կցվում է):
2․Ավագ Աշոտի Սահակյանին՝ համայնքապետարանի 900105202163 հաշվեհամարին վճարել 20000 (քսան հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության ձևակերպման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: