Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 58-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14–Ի N 13–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի զեկուցագիրը՝ ավագանին որոշում է.

1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի  դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 13–Ա որոշմամբ  հաստատված հավելված N 3-ը շարադրել նոր  խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում  ստորագրման օրվանից։

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.52 Կբ)
(156.33 Կբ) Ampopatert
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

2018թվականի հոկտեմբերի 08-ին, ժամը 17:00-ին Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում՝ Բյուրեղավանի համայնքապետարանի թիվ 1 վարչական շենքում, տեղի ունեցավ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ  առաջարկությունների նախնական քննարկման համար ստեղծված գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստ, որին մասնակցում էին նախագահ Վահրամ Ապրեսյանը, անդամներ Սլավիկ Հարությունյանը, Գեորգի Աղաջանյանը, «Բյուրեղավանի արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն Նարինե Զաքարյանը, փոխտնօրեն Սիլվա Մուկոյանը, Հանձնաժողովի աշխատանքներին աջակցող համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Զարուհի Ապրեսյանը:

Նիստը վարում էր  Հանձնաժողովի նախագահ Վահրամ Ապրեսյանը:

Օրակարգում՝

1.«Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու մասին,

2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

 
Օրակարգի 1-ին հարցի շուրջ Սիլվա Մուկոյանը ներկայացրեց, որ համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշվել է «Բյուրեղավանի արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ը անվանակոչել ֆրանսիահայ նշանավոր երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի անվամբ՝ «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրն այն եզակի հայերից է, որ  մեծ պատիվ է դպրոցը նրա անունով անվանակոչելը: Արվեստի դպրոցն էլ իր հերթին, իր աշխատանքով վաստակել է կրելու աշխարհահռչակ հայի անունը:

Օրակարգի 2-ին հարցի շուրջ Նարինե Զաքարյանն ասաց, որ դպրոցում բացվել է փողային բաժին և անհրաժեշտություն է առաջացել ընդունել նոր դասատու: Հաստիքացուցակում փոփոխություն  կատարելու կարիք կա:

Որոշվեց՝

  1. հավանություն տալ «Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագծին և ներկայացնել ավագանու նիստին,

  2. հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին և ներկայացնել ավագանու նիստին:

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner